-
26.10.2020|
09:38
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնել են մարդասիրական հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով առավոտյան 8-ին:
-
25.10.2020|
21:05
Թուրքիայի սեյսմիկ հետազոտության վերաբերյալ Navtex-ի նոր ծովային ծանուցումը, որը Ռոդոս կղզուց հարավ, Հունաստանի մայրցամաքային շելֆի սահմաններում, մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ իրականացնում է Oruc Reis նավը՝ խախտում է միջազգային իրավունքը՝ ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
-
25.10.2020|
21:01
Զոհվել է եզդի հոգեւորական շեյխ Մրազ Քալոյանը։՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը։
-
-
25.10.2020|
20:59
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնել նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վիրավորելուց հետո:
-
25.10.2020|
20:58
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, ում վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել՝ ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
-
25.10.2020|
20:56
Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է՝ գրել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
-
25.10.2020|
20:54
Ըստ հետախուզական տվյալների ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները իրենցից խլում են ոչ միայն անձնագրերը, այլև հեռախոսները, գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
25.10.2020|
20:41
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել են հարավ-արևելյան հատված:
-
25.10.2020|
17:47
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ստեփանակերտի քարտեզը, որտեղ Ադրբեջանն արգելված զինատեսակներ է կիրառել՝ նշված է կազմակերպության թվիթերյան էջում։